• Սառնանուշ պաղպաղակը

    Սառնանուշ պաղպաղակը

    Tuesday, May 15, 2012

    Այն մթերքների ցուցակը, որոնցից առավել հաճախ են թունավորվում ամռանը, գլխավորում են կրեմով տորթերը, ձմերուկը և պաղպաղակը…

  • Լայքահոլիզմ

    «Լայքահոլիզմ»

    Tuesday, May 8, 2012

    Հատուկ գրառում ինտերնետ կախվածության, լայքեր վաճառող կայքերի և լայքահոլիկ ընկերությունների մասին:

  • Անինքնասեր ինքնասպանները

    Անինքնասեր ինքնասպանները

    Saturday, May 5, 2012

    Աշխարհում տարեկան մեկ միլիոն մարդ ինքնասպանություն ա գործում: Հայաստանում ինքնասպանների թիվը տարեցտարի աճում ա. 2010-ին գրանցվել ա 138 դեպք, 2011-ին՝ 195…

Image Post

Fame

fame
Image Post

Նյու Յորքի դեմքերը

Նյու Յորքի դեմքերը
Image Post

Քամուց քշվածները

Tadao Cern "Blow Job"

Լիտվացի լուսանկարիչ Tadao Cern-ի “Blow Job” ֆոտոշարքը: Read More

Blog Post

Սառնանուշ պաղպաղակը

Սառնանուշ պաղպաղակը

Այն մթերքների ցուցակը, որոնցից առավել հաճախ են թունավորվում ամռանը, գլխավորում են կրեմով տորթերը, ձմերուկը և պաղպաղակը: 

Մեծերի և փոքրերի կողմից այդքան սիրելի պաղպաղակի նախատիպը գոյություն է ունեցել դեռևս 3000 տարի առաջ Չինաստանում: Այնուհետև արդեն միջին դարերում այն համարվում էր բավականին թանկ, բարդ պատրաստվող և թագավորների սիրելի դեսերտի տեսակ:

Ժամանակակից պաղպաղակը ձևավորվեց 18-րդ դարի կեսերին և ներթափանցեց Ռուսաստան: Այստեղ արդեն վաղուց սառեցված կաթը դարձել էր «ազգային ուտեստ», սակայն միայն ԽՍՀՄ սննդաարդյունաբերության ղեկավար Անաստաս Միկոյանը՝ 1930-ական թվակններին, օգնեց արհեստական սառույցի արտադրության արագ զարգացմանը և խորհրդային Միությունում պաղպաղակի տարբեր տեսակներ արտադրելուն: Ժամանակի ընթացքում արտադրության մեխանիզմները փոփոխվեցին ու «կատարելագործվեցին»:

Այսօր Հայաստանում գործում են պաղպաղակների արտադրությամբ զբաղվող մի քանի գործարաններ: Դժվար է ասել, թե դրանցից քանիսն են հետևում սովետական եղանակին, քանի որ և՛ ժամանակներն են փոխվել, և՛ պատրաստման տարբերակները: Արտադրության արագացումից ու ծախսերի պակասեցումից զատ, պաղպաղակների որակի և անվտանգության մասին եզրահանգում անելու համար պետք է հարցնել մեր ծնողներին և բժիշկներին: 

Իսկական պաղպաղակի բաղադրության 50% -ը պետք է բաղկացած լինի կաթից, բայց քանի որ կաթը բավականին թանկ է, նախ փոխարինելու եկավ կաթնային յուղը, վերջինիս էլ՝ բուսական յուղը: Այսպիսով, այն պաղպակները, որոնք պատրաստված են բուսական յուղից արագ հալչում են և կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Վտանգավոր են հատկապես մրգային պաղպակները, որոնք պատրաստված են ներկանյութերից և քիմիական անհայտ համեմունքներից: 

Գնելիս ուշադրությոն դարձրեք ոչ թե պաղպաղակի գունագեղ զարդարանքին ու մուլտիպլիկացիոն կերպարների առկայությանը, այլ բաղադրությանը: Եթե կարողացաք կարդալ այդ փոքր շրիֆտով և գտաք «բուսական յուղ» բառակապակցությունը, ապա մի՛ գնեք այդ պաղպաղակը: Խուսափեք նաև լցնովի պաղպաղակներից, որոնց պատրաստման եղանակն առ այսօր գաղտնիք է շատերի համար և հիշեք՝ թանկից էժանը չկա: 

Հ.Գ. Ի դեպ արևմտահայերենով պաղպաղակին սառնանուշ էին անվանում. երևի համ սառն էր, համ անուշ, իսկ հիմա մենակ պաղությունն ա մնացել…  Read More

Video Post

Մայրության օրը ԱՄՆ-ում | Mothers Day in USA

Ամեն տարի մայիսի 2-րդ կիրակի օրը ամերիկացիները նշում են մայրության տոնը:

Video Post

2012թ. Մայիսի 9

Տոնական շքերթ Ռուսաստանի Սիկտիվկար քաղաքում նվիրված հաղթանակի օրվան:

Video Post

Կներեք, ես ուշացել եմ | Sorry I’m Late

Կարճամետրաժ ստեղծարար ֆիլմ

Video Post

Բեռնելով կյանքս | Loading My Life

2011-ի արտադրության «Բեռնելով կյանքս» ֆիլմը ժամանակակից հայ երիտասարդի մասին մի պատմություն է, որտեղ առողջական խնդրի պատճառով նա ստիպված է լինում գողության դիմել ու հաղթահարել մի շարք խնդիրներ:

Blog Post

«Լայքահոլիզմ»

Լայքահոլիզմ

Ինտերնետ կախվածության մասին գիտնականները վաղուց են խոսում՝ համեմատելով ֆեյսբուքը ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի հետ: Սոց. ցանցերից կախվածությունը պակաս վնասակար չէ առողջությանը, որքան վերը թվարկածները: Սակայն եկեք մի կողմ դնենք առողջությունն ու տեսեք, թե ուր են հասել մարդիկ վիրտուալ աշխարհում:

LIKECOHOLIC

Այն, որ ֆեյսբուքի պատճառով ամուսնալուծությունների թիվը տարեցտարի աճում է, արդեն շատերի համար նորմալ երևույթ է ու նորություն չէ, բայց, որ ֆեյսբուքն արդեն բաժանում է մորը և որդուն, այ այստեղից արդեն սենսացիոն շիզոֆրենիայի հոտ է գալիս: Վերջերս Կալիֆորնիայի բնակչուհի Սամանթա Բոլսեն հայց է ներկայացրել դատարան իր 23-ամյա որդու դեմ, ով շեղում է իրեն, երբ ինքը ֆեյսբուքում նամակագրվում է իր ընկերուհիների հետ: Ըստ Սամանթայի, իր որդին՝ Ջեյմսը, անընդհատ զանգում, գրում ու հյուր է  գալիս իրեն: Ջեյմսի վերջին այցելության ժամանակ նրա մայրն ակտիվ նամակագրվում էր ընկերուհիների հետ, վերջիններս որոշում էին, թե ինչպես անցկացնել ուիքենդը, սակայն որդու այցը շեղեց մորը: Արդյունքում լցվեց մայրական սիրո, քնքշանքի և համբերության բաժակն ու Սամանթան դիմեց դատարան՝ որդուց պահանջելով 7000$ իրեն հասցված բարոյական վնասի համար: Nonsense!

Ֆեյսբուքից կախվածության մեջ են գտնվում ոչ միայն մարդիկ, այլև ընկերությունները: Շատերը դեռ նոր պլան են կազմում բիզնես շուկա մտնելու համար և որպես առաջնային խնդիր ընդգծում ֆեյսբուքում զանգվածային էջ ունենալը: Հենց նրանց համար էլ բացվել են լայքեր վաճառող կայքեր, որտեղ 1 լայքը սկսվում է 1 ցենտից՝ likee.rufacebooklikes.ru և այլն: 

Բրազիլական լայքահոլիկ C&A բրենդային հագուստի խանութների ցանցը սկսել է իր հագուստների նմուշների վրա ցուցադրել ֆեյսբուքում հավաքած լայքերի քանակը: Նրանց կարծիքով դա կօգնի հաճախորդներին հեշտ կողմնորոշվել գնումներ կատարելիս: 

Հ.Գ.
Լայքը դարձավ թթվածին, ինքնահաստատող բացիլ,

Կեղծ էջեր դու մի բացիր, կայքն ու կյանքը մի՛ խառնիր:
Օգտատեր իմ նորածին, քեզ ազատ զգա տիրույթում,
Թե հանդիպես չինական պատին՝ դու կարդա իմ քոմենթում.
«Դիմագիրքս վկա, ամեն օր կուտեմ չինական բրինձ,
Լայքիր ում ուզում ես, բայց սիրիր ինձ»: ©